ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ
«Հյուսիս-Հարավ» ֆիլմն ըստ էության քաղաքային ռոմանս է: 4 ընկեր՝ յուրաքանչյուրն իր աշխատանքով, իր նպատակներով և ամուսնանալու ցանկությամբ:
Արտավազդին (Միշո) են վստահում քաղաքի ամենաշքեղ հարսանիքների կազմակերպումը, Արտյոմը (ՀՏ Հայկո) զբաղվում է հողատարածքների առքուվաճառքով և ցանկանում է Հյուսիս-Հարավ ճանապարհաշինությանը հատկացված կլորիկ գումարներից մեծ պատառ փախցնել, Էդը (Սոս Ջանիբեկյան) «մեր օրերի վերջին ռոմանտիկի» ոգով փորձում է իր խմբի հետ վերածնել ռետրո երաժշտության ավանդույթները, իսկ անասնաբուժական ամբիոնի կրտսեր գիտաշխատող Նվերը (Դավիթ Թովմասյան) մշտական կատակների թիրախ է:
Ամեն ինչ իր բնականոն հունով էլ կընթանար, եթե Նվերը, «նվեր» չաներ ընկերներին և մեծահարուստ Լամբերտ Խաչատուրովիչի (Մկո) շքեղ առանձնատանը «անօրինական փարթի» չկազմակերպեր:
Հիմա տղաները ստիպված են մի կողմ դնել սեփական սկզբունքները, գնալ ամենատարբեր զոհողությունների, հայթայթել անհրաժեշտ գումարը և փրկել ընկերոջը: Իսկ երբ խոսքն ընկերության մասին է, նպատակն արդարացնում է բոլոր միջոցները:
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |