ԳԱՀԵՐԻ ԽԱՂԸ (ՍԵԶՈՆ 2) (ՀԱՅԵՐԵՆ)
Գահերի խաղի սյուժեն բավական ճշտգրտորեն ներկայացնում է «Սառույցի և Հրո Երգ» սագայի դեպքերը: Դեպքերը զարգանում են Վեսթերոս և Էսսոս մայրցամաքներում, որտեղ ազնվական ընտանիքները պայքար են մղում հանուն Երկաթե Գահի։ Իրադարձությունները մեկ տանում են դեպի սառուցյալ Հյուսիս, մեկ՝ արևելյան, շոգ մայրցամաք Էսսոս։ Առաջին սեզոնը հեպտոլոգիայի առաջին վեպի հավատարիմ ադապտացիան է։ Հաջորդ սեզոնները, սակայն, սկսում են նշանակալիորեն տարբերվել գրքերի իրադարձություններից։ Համաձայն Դեյվիդ Բենիոֆֆի. «Հեռուստասերիալը ադապտացնում է սերիաները որպես մի ամբողջություն և հետևելով քարտեզին, որ Մարթինը տրամադրել է մեզ, ինչպես նաև՝ հիմնաքարերի վրա հենվելով, սակայն բնավ պարտադիր չէ ճանապարհին յուրաքանչյուր կանգառը ճշտգրիտ ադապտացնել»: Վեպերն ու դրանց ադապտացիան իրենց կերպարների, վայրերի և իրադարձությունների ներշնչանքն են գտել եվրոպական պատմության մեջ։ Վեպերի գլխավոր հիմքը անգլիական Վարդերի պատերազմն է Լանքաստերների և Յորքերի միջև, որոնք ազդեցություն են թողել Մարթինի Լաննիսթերների և Սթարքերի վրա։ Վեսթերոսի մեծ մասը՝ իր դղյակներով և ասպետական մրցություններով, հիշեցնում է Բարձր Միջնադարյան Եվրոպան։ Սերսիի կերպարը իր հիմքում ունի Իզաբելլային՝ «Ֆրանսիայի գայլուհուն»: http://www.374tv.ru/uploads/posts/2015-12/1449674720_game_of_thrones_2.jpg
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |