ԿՆՈՋ ԲՈՒՅՐԸ (ՀԱՅԵՐԵՆ և ՌՈԻՍԵՐԵՆ )
Ավարտական դասարանի աշակերտ Չարլի Սիմսը տոնական օրերին աշխատանքի է անցնում որպես խնամակալ. նա պիտի խնամեր հանգստի մեկնող զույգի կույր ազգականին։ Վերջինս պաշտոնաթող փոխգնդապետ է, որ կուրացել է դժբախտ պատահարի հետևանքով։ Նա կոպտորեն է դիմավորում Չարլիին։ Երիտասարդը ցանկանում է հրաժարվել աշխատանքից, բայց վերջիվերջո համաձայնում է մնալ։ Ընտանիքի անդամների մեկնումից հետո պարզվում է, որ փախգնդապետն իր շրագրերն ունի ազատ օրերի վերաբերյալ։ Նա որոշել է տանը մնալու փոխարեն մեկնել Նյու Յորք, տեղավորվել «Ուոլդորֆ-Աստորիա» շքեղ հյուրանոցում, ընթրել ռեստորանում, ծանոթանալ մեկ կամ մի քանի կանանց հետ ու նրանց հետ զվարճանալ հյուրանոցի իր համարում։ Այս ամենին վերջ էր դնելու կրակոցը, որով նա ուզում էր վերջ տալ իր կյանքին, որովհետև այլևս չի ցանկանում հաշտվել իր անօգնականության ու միայնակության հետ։ Չարլին, չիմանալով փոխգնդապետի ծրագրի մանրամասները, նրա հետ մեկնում է Նյու Յորք։ Ճանապարհին նրանք մտերմանում են, և Չարլին պատմում է, որ դպրոցի տնօրենն իրեն երկընտրանքի առաջ է կանգնեցրել. կամ Չարլին պիտի մատնի իր ընկերներին, կամ էլ նա կրզկվի դպրօցի տնօրինության հովանավորությունից, իսկ դրա հետ էլ նաև իր երազած բուհն ընդունվելու հեռանկարից։ Սակայն Չարլին ընտրությունն արդեն կատարել է. ինքը չի մատնի ոչ ոքի։ Փոխգնդապետը տղային փորձում է ու համոզվում, որ նա իսկապես չի մատնի իր ընկերներին։ Ֆրենկն ու Չարլին ուրախ ժամանակ են անկացնում, զբոսնում են թանկարժեք մեքենայով, այցելում Նյու Յորքի տեսարժան վայրերը։ Սակայն Չարլին հասկանում է, թե ինչ նպատակ ունի փոխգնդապետի այս ուրախ զբոսանքը։ Նա Ֆրենկին գտնում է հյուրանոցի իր համարում. փոխգնդապետը համազգեստով է ու ձեռքին պահել է ատրճանակ։ Չարլին համոզում է հրաժարվել ինքնասպանության մտքից։ Չարլին ու Ֆրենկը վերադառնում են Բոստոն։ Կարգապահական հարցերի գծով հանձնաժողովի նիստի ժամանակ Չարլին հրաժարվում է մատնել իր ընկերներին, սակայն տղայի համադասարանցիներից մեկը մատնում էնրանց։ Տեսնելով, որ տղան համառում է, տնօրենը սպառնում է հեռացնել նրան դպրոցից։ Անսպասելիորեն հայտնվում է Ֆրենկը, որ սոցիալ-քաղաքական թեմայով իր ելույթով օգնում է տղային դուրս գալ ստեղծված իրավիճակից։
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |