Տրոյա / Troy (Հայերեն)
Միկենի արքա Ագամեմնոնը միավորում է հունական բոլոր թագավորությունները։ Միայն Թեսալիան էր աննվաճ մնացել։ Ագամեմնոնը և Թեսալիայի արքա Տրիոպը համաձայնության են գալիս, որ եթե Տրիոպի զինվորը հաղթի, Ագամեմնոնը ընդմիշտ կլքի Թեսալիան, իսկ եթե իր զինվորը հաղթեց, Թեսալիան կմիանա Ագամեմնոնի տիրապետությանը։ Այդ կռվում հաղթում է Աքիլլեսը։ Սպարտայի արքա Մինելայոսը իր մոտ է հրավիրել Տրոյայի արքայազներին` Հեկտորին և Պարիսին՝ հաշտության պայմանագիր կնքելու նպատակով։ Այդ ժամանակ Պարիսը սիրահարվում է Մինեղայոսի կնոջը` Հեղինեին, և առևանգում է նրան։ Մինեղայոսը, իմանալով այդ, գնում է եղբոր Ագամեմնոնի մոտ և խնդրում իր հետ գնալ Տրոյայի դեմ պատերազմի։ Մինեղայոսը ոխ էր պահել, որ հանգիստ չի մնա մինչև Տրոյան չայրի։ Ագամեմնոնը համաձայնվում է, և անգամ եթե Տրոյան էլ կործանվի, նա կդառնա Էգեյան ծովի տիրակալը։ Ագամեմնոնը շատ նավերով մեկնում է Տրոյայի դեմ, նրանց հետ է նաև Աքքիլեսը և մերմիդոնացիները։ Տրոյական պատվիրակությունը վերադառնում է քաղաք։ Նրանց մեծ ուրախությամբ դիմավորում են տրոյացիները։ Արքան Պրիամը ողջունում է նրանց․․․
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |