Միլիոնատերը հետնախորշից (Հայերեն)
Ֆիլմն անգրագետ մի տղայի՝ Ջամալ Մալիկի կյանքի պատմությունն է։ Ֆիլմի գործողություններն սկսվում են Մումբայի ոստիկանական բաժանմունքում, որտեղ հարցաքննում են Ջամալին։ Նա մասնակցում է Հնդկաստանի «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» ինտելեկտուալ խաղին, և նրան մնում է պատասխանել ընդամենը 1 հարցի՝ 20 000 000 ռուպ ստանալու համար։ Ոստիկանությունը կասկածում է նրան խաբեության մեջ և ցանկանում է պարզել, թե ինչպես է Ջամալը կարողանում պատասխանել բոլոր հարցերին։ Հարցաքննության ժամանակ նա պատմում է իր կյանքի տխուր պատմությունը, որի ընթացքում ձեռք է բերել խաղի ժաանակ տրվող հարցերի պատասխանները։ Նա պատմում է, թե ինչպես են իր մորն սպանել, ինչպես են ինքն ու եղբայրն ապրել Հնդկաստանի ետնախորշերում, ինչպես են ծանոթացել Լաթիկա անունով աղջկա հետ և իրենց անվանել Դյումայի «Երեք հրացանակիրները» ստեղծագործության հերոսների՝ Աթոսի, Պորտոսի և մյուս հրացանակրի (նրա անունը չի իմացել երբեք) անուններով։ Երեխաներն ապրում են աղբանոցում, նրանց գտնում է Մամանը, ով նրանց միջոցով գումար է աշխատում. ստիպում է նրանց զբաղվել մուրացիկությամբ։
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |