ՀԱՐԻ ՓՈԹԵՐԸ ԵՒ ՓՅՈՒՆԻԿԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ (ՀԱՅԵՐԵՆ)
Հարի Փոթերը տեղափոխվել է Հոգվարթսի հինգերորդ կուրս և նկատում է, որ հրաշագործներից շատերը հերքում են այն փաստը, որ վերջերս ինքը մարտնչել է չար ուժերի լեգենդար կերպարի՝ Վոլդեմորտի հետ։ Բոլորը ձևացնում են, որ անտեղյակ են Վոլդեմորտի վերադարձի մասին։ Ալբուս Դամբլդորին զրկում են դեկանի պաշտոնից՝ վախենալով որ վերջինս կեղծ լուրեր կտարածի Վոլդեմորտի վերադարձի մասին և կփորձի իր ձեռքը վերցնել Կախարդության մինիստրության՝ Կորնելիուս Ֆաջի պաշտոնը։ Պրոֆեսոր Դոլորես Ամբրիջը նշանակվում է որպես դեկան և նա պետք է ուշադրությամբ հսկի Ալբուս Դամբլդորին և նրա աշակերտներին։ Դոլորես Ամբրիջի կազմած կուրսով երիտասարդ հրաշագործներն ի վիճակի չեն մարտնչել Մթին Ուժերի հետ, դրա համար էլ Հարին՝ Հերմիոնայի և Ռոնի դրդմամբ ստեղծում է Դամբլդորի ջոկատը, որի անդամներին սովորցնում է ինքնապաշտպանությունը։
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |