ՍԿԻԶԲ (ՀԱՅԵՐԵՆ)
Դոմինիկ Կոբը (Դի Կապրիո) արթնանում է լողափին, որտեղ նրան նկատում են զինված մարդիկ և բերում իրենց տիրոջ՝ ծերուկ-ճապոնացու մոտ։ Պահակախումբը ծերուկին ցույց է տալիս Կոբի իրերը՝ ատրճանակ և փոքրիկ մետաղյա հոլ՝ Կոբի տոտեմը։ Ծերուկը սկսում է պտտել հոլը։ Հաջորդ տեսարանում Կոբը իր գործընկերոջ՝ Արթուրի (Ջոզեֆ Գորդոն-Լեվիտ) հետ առաջարկում է գործարար Սաիտոին (Քեն Վատանաբե) իրենց ծառայությունները, որոնց շնորհիվ Սաիտոն երազներում կարող է պաշտպանվել մտքերի առևանգումից։ Իրականում Կոբի և Արթուրի նպատակը Սաիտոի գաղտնի ինֆորմացիան գողանալն է, նրանց հաջողվում է դա անել, սակայն անսպասելիորեն պարզվում է, որ Կոբի կինը՝ Մոլը (Մարիոն Կոտիյար) տեղեկացրել է Սաիտոին նրանց նպատակի մասին, իսկ Սաիտոն փոխել է իր ունեցած տվյալները։ Կոբբը մի ձեռքում բռնելով ինֆորմացիայի ծրարը ստիպված է տեսնել թե ինչպես են տանջում Արթուրին՝ կրակելով նրա ոտքին։ Կոբբին չի մնում այլ ընտրություն, բացի Արթուրի սպանությունից, որպեսզի նա արթնանա, սակայն դրանից երազը սկսվում է քանդվել։ Կոբբը Արթուրի հետ միասին արթնանում է Սաիտոի գաղտնի թաքստոցում։ Սաիտոն արթնանում է հենց այդտեղ, նրան սկսում են սպառնալ և գցում են գորգի վրա։ Սաիտոն երբ զգում է, որ գորգը սարքված է ուրիշ նյութերից հասկանում է, որ մինչև հիմա քնած է։ Այդ սխալը երազի «ճարտարապետինն» էր՝ Նեշինը (Լուկաս Հաաս), ով հետագայում փորձում է դավաճանել իր թիմին, պատմելով ամեն ինչ Սաիտոին։ Հասկանալով որ նա քնած է և նրան ոչինչ չի սպառնում Սաիտոն հանգիստ շունչ է քաշում։ Թիմի անդամները ընդհատում են իրենց առաքելությունը և արթնանում գնացքում, որից էլ արագորեն փախչում են թողնելով արթնացող Սաիտոին։
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |