menu
person

Թռիչք կկվի բնի վրայով

02:06:08
Այցելություններ: 3 Ավելացրեց: nareksa1999
:

Ֆիլմը բանտից հոգեբուժարան տեղափոխված արկածախնդիր Ռենդլ ՄակՄյորֆիի (ում վարպետորեն մարմնավորել է Ջեք Նիկոլսոնը) մասին է, ով ընդվզում է հոգեբուժարանի գլխավոր բժշկուհու՝ Ռետչեդի (Լուիզա Ֆլեթչեր) սահմանած կանոնների դեմ և ցանկանում է, այսպես ասած, «հեղափոխություն» մտցնել հիվանդների կյանքում։ Մի քանի անգամ փախուստի դիմելով՝ ՄակՄյորֆին պարզում է, որ հիվանդների մեծ մասը ինքնակամ են եկել հոգեբուժարան՝ բուժվելու, ինչը խիստ զարմացնում է կրակոտ բնավորություն ունեցող ու կենսախինդ նախկին բանտարկյալին։ ՄակՄյորֆին փոխում է հիվանդների ռեժիմը՝ նրանց հետ միասին տարբեր ազարտային խաղեր խաղալով և հեռուստացույց դիտելով։ Մեկ անգամ նույնիսկ, հիվանդներից մի քանիսի հետ փախչելով, մեկնում է ձկնորսության՝ անընդհատ խնդիրներ ունենալով Ռետչեդի և հիվանդանոցի հսկիչ-սանիտարների հետ։ Նա ընկերանում է հիվանդանոցի՝ հսկա մարմնով, խուլ ձևացող, «առաջնորդ» մականունով հիվանդի հետ և ծրագրում փախուստ կազմակերպել նրա հետ։ Փախուստի գիշերը ՄակՄյորֆին, կաշառելով օրվա հսկիչին, երեկույթ է կազմակերպում հիվանդների համար՝ հիվանդանոց բերել

Տարի: 1975
: Միլոշ Ֆորման
: Ջեք Նիկոլսոն, Լուիզա Ֆլեթչեր, Ուիլյամ Ռեդֆիլդ, Ուիլ Սիմփսոն, Բրեդ Դուրիֆ, Սիդնի Լեսվիկ, Դենի Դե Վիտո, Քրիստոֆեր Լլոյդ
: 02:06:08
1: ԱՄՆ
3:
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *: