menu
person

ԾԱՆՈԹԱՑԵՔ՝ ՋՈ ԲԼԵՔ (ՀԱՅԵՐԵՆ)

02:00:58
Այցելություններ: 1 Ավելացրեց: nareksa1999 Narek Sargsyan 
:

Մեծահարուստ Վիլյամ Պերրիշի 65-րդ տարեդարձի նախօրյակին նրա տանը եռում է նախապատրաստական աշխատանքը, որ վերահսկում է Էլիսոն Պերրիշը։ Պերրիշն իր կրտսեր դստերը` Սյուզենին, խնդրում է ամուսնանալ միայն սիրելով։ Նա լսում է մի ձայն, որ կրկնում է իր ասածը։Սյուզենը սրճարանում պատահաբար հանդիպում է մի երիտասարդի, սակայն հրաժեշտից հետո, երբ փողոցում կանգնած երիտասարդը նայում էր հեռացող Սյուզենի հետևից, նրան հարվածում է մեքենան։ Երիտասարդը մահանում է։Երեկոյան Պերրիշի քաղաքային բնակարանում ընթրիքի են հավաքվում նրա ընտանիքն ու նրա կրտսեր աղջկա մոտ ընկերը` Դրյուն։ Ընթրիքի ժամանակ Պերրիշը լսում է մի ձայն, որ նրան խնդրում է ներս թողնել։ Հայտնվում է Մահվան հրեշտակը և Պերրիշին առաջարկում գործարք կնքել. Պերրիշը կդառնա նրա ուղեկցորդը մարդկանց աշխարհում, իսկ ինքը կհետաձգի նրա վախճանը` պայմանով, որ Պերրիշը ոչ ոքի չպիտի ասի, թե իրականում ով է նա։ Սյուզենը հիշում է երիտասարդին, որին հանդիպել էր առավոտյան։ Մահվան հրեշտակը Պերրիշին բացատրում է, որ իրեն մարմին էր պետք, և ինքը պատահական ընտրություն է կատարել։Սյուզենը հորը պատմում է, որ սիրահարվել է Ջոյին։ Հայրն աղջկան արգելում է մտածել նրա մասին։ Ջոն Սյուզենին ասում է, որ սիրում է նրան։Ջոն Պերրիշին ասում է, որ սիրում է նրա դստերը և ուզում է նրան տանել իր հետ։ Այդ մտքից սարսափած Պերրիշը Ջոին բացատրում է, թե ինչ է իսկական սերը։ Ջոն որոշում է տանել միայն Պերրիշին, բայց տանել երեկույթից անմիջապես հետո։Պերրիշը ելույթ է ունենում, շնորհակալություն է հայտնում բոլորին, զրուցում դուստրերի հետ։ Սկսվում է տոնական հրավառությունը։ Ջոն Պերրիշին խոստովանում է, որ իսկապես սիրում է նրա դստերը, և նրան թողնելն իր համար շատ դժվար է։ Նրանք երկուսով հեռանում են, բայց քիչ անց Ջոն վերադառնում է Սյուզենի մոտ։ Զրույցի ընթացքում Ջոն հիշում է իրենց պատահական հանդիպումը սրճարանում. նրա խոսքից հասկացվում է, որ նա չի հասկանում` ինչպես է հայտնվել այդտեղ, բայց ուզում է հանդիպել Սյուզենի հետ։

Տարի: 2016
: Մարտին Բրեստ
: Բրեդ Փիթ, Էնթոնի Հոփքինս, Կլեր Ֆորլանի, Ջեյք Վեբեր, Մարսիյա Գեյ Հարդեն, Ջեֆրի Թեմբոր և ուրիշներ
: OTHER
: 02:00:58
1: Հայերեն
2: Universal Pictures
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *: